Կառավարության կողմից ներկայացված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի մասին նախագծի քննարկումն ուրախացրել էր Նիկոլ Փաշինյանին:
Այս անգամ նրա հարցը վերաբերում էր դպրոցական երեխաներին սնունդով ապահովելու ծրագրին:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանում իրականացվում է դպրոցական երեխաներին սնունդով ապահովելու ծրագիր, իսկ այս տարի նախատեսվում է շրջանակը 4 անգամ ընդլայնել, ուստի, առաջարկեց բյուջեի նախագծում վերաձևակերպում անել, կամ այս օրենքով ֆիքսել, որպեսզի սահմանամերձ դպրոցների երեխաները նույնպես օգտվեն այս ծրագրից: Համայնքները մոտ 40-նն են:
Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ասաց, որ կներկայացնեն պատկան մարմիններին և կքննարկեն: