Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել
է «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի
նախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը,
պատգամավորներ, կառավարության անդամներ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2015 թ.-ի պետական բյուջեի
ընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի եւս պետական բյուջեի նախագիծն
ունի հստակ սոցիալական ուղղվածություն` ոչ միայն ծախսերի ակնհայտ կշռի, այլեւ
հասարակության մշտապես արտահայտվող պահանջներին ականջալուր լինելու եւ դրանք
հետեւողականորեն կյանքի կոչելու տեսակետից: 2015 թվականի բյուջետային ծախսերի
ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային
բնագավառի ծախսերը, ընդ որում` միայն կրթության, սոցիալական պաշտպանության եւ
առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ
596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7
մլրդ դրամով: 2015 թվականին եւս կառավարությունը շարունակելու է ցուցաբերել
ֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: ԼՂՀ-ին
միջպետական վարկ տրամադրելու համար նախատեսվում է շուրջ 45.5 մլրդ դրամ: Ըստ
վարչապետի? տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրվելու են
երկու ուղղությունների վրա? գործարար միջավայրի բարելավում ու արտահանման եւ
հենքային ոլորտների զարգացում:
Երկակի ստանդարտների բացառման եւ պետություն-տնտեսվարող հարաբերությունները
կանոնակարգելու եւ թափանցիկ աշխատելու ուղղությամբ կառավարությունն ակտիվորեն
շարունակելու է տեսչական բարեփոխումները: Խոսելով բյուջեում ներկայացված
բազմաթիվ ծրագրերից? Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրանք նպատակաուղղված են
Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտմանը եւ ներդրումների
խրախուսմանը` լինի դա միջավայրի ձեւավորման, թե ներդրումային ծրագրերի
հավաքագրման եւ տարբեր ձեւաչափերով օտարերկրյա եւ տեղական ներդրողներին
ներկայացման ուղղությամբ: Արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը
միտված միջոցառումներն ուղղված կլինեն տնտեսության մրցունակության բարձրացմանը
եւ համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը: Անհրաժեշտ միջոցներ
կձեռնարկվեն Եվրամիության ,Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված
համակարգե արտոնյալ առեւտրային ռեժիմից օգտվելու շարունակականությունն
ապահովելու ուղղությամբ, ինչպես նաեւ առանցքային շեշտադրում կկատարվի ՀՀ
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության քայլերի արդյունավետ
իրականացման ուղղությամբ: 2015 թ. բյուջեի նախագիծը ենթադրում է գյուղացիական
տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ` հասցնելով այն 6
տոկոսի եւ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 872.5 մլն դրամի դիմաց
2015 թվականին հատկացնել 1.163.0 մլն դրամ: Վարչապետը նշել է, որ
կենսաթոշակային ապահովության բնագավառում կառավարության գործունեության գերակա
ուղղությունն է շարունակելու մնալ կենսաթոշակների չափերի շարունակական աճի
ապահովումը, իսկ սոցիալական ծառայությունների ոլորտում` դրանց համալիր
մատուցման խնդիրը: Տեղեկացվել է, որ հանրակրթական ուսումնական
հաստատություններում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան, որի նպատակն է
ազգային արժեքների պահպանումը եւ փոխանցումը սերունդներին, արժեհամակարգի
ձեւավորումը, հայրենասիրության սերմանումը, հայեցի մտածողության պահպանումը:
Նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ կամ 2014
թվականի համար հաստատված համադրելի գումարի համեմատությամբ 4.3 տոկոսով ավելի:
Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ
պետական տուրքերը` 95.5 տոկոս: Ակնկալվում է, որ ՀՀ 2015 թվականի պետական
բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33 տոկոս` 2014 թվականի
համար հաստատված 24.05 տոկոսի դիմաց: Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը
սահմանել 114.1 մլրդ դրամի չափով կամ 2014 թվականի համապատասխան ցուցանիշից
3.6 մլրդ դրամով ավելի: Վարչապետը նշել է, որ պետական պարտքի կայունության
պահպանումը շարունակում է մնալ որպես կառավարության հարկաբյուջետային
քաղաքականության հիմնական առաջնահերթություն: Հիմք ընդունելով ՀՀ 2015 թվականի
պետական բյուջեի եկամուտների կանխատեսված մակարդակը եւ ելնելով դեֆիցիտի
ֆինանսավորման հնարավորություններից` կառավարությունը ծրագրում է 2015
թվականին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի
չափով:
Բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,
եկամտային եւ ծախսային մասերը պատգամավորների գնահատմանը ներկայացրել է ՀՀ
ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Խոսելով մակրոտնտեսական
ցուցանիշներից? նա նշել է, որ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015 թ.-ի
վերջի դրությամբ կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որի
83.4 տոկոսը բաժին է ընկնելու արտաքին պարտքին: Պետական բյուջեի եկամուտները
2015 թ.-ին նախատեսվել է 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով: Ըստ փոխնախարարի?
այդ եկամուտների 95.5 տոկոսը կազմելու են հարկային եկամուտները եւ տուրքերը:
2015 թվականին կառավարությունը շարունակելու է դրամաշնորհներ ստանալ
մասնավորապես Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում: Ներկայացնելով
ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը? Պավել Սաֆարյանը նշել է,
որ պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1 տրիլիոն 298
մլրդ դրամ, որից 92 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը եւ 8 տոկոսը? ոչ
ֆինանսական ակտիվների գծով ծախսերը:
«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Կենտրոնական բանկի
եզրակացությունը ներկայացրել է բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ
եզրակացության` 2014 թ.-ի ընթացքում 12-ամսյա գնաճը աստիճանաբար նվազել է:
Պարոն Ջավադյանը նշել է, որ շարունակելով պահպանել պարտքի կայունության
ապահովմանը նպաստող բյուջեի պակասուրդի մակարդակը, 2015 թ.-ի համար
նախատեսվում է բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 2.34 տոկոսի սահմաններում:
2015 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային
միջավայրի որոշակի ընդլայնում? պայմանավորված մի կողմից համախառն պահանջարկի
վրա պետական սպառման ընդլայնող ազդեցությամբ, եւ մյուս կողմից? 2014 թ.-ի
հուլիսից պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ:
ԿԲ նախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2014 թ. վարչական
ծախսերի եւ կապիտալ ներդրումներրի նախագիծը: Ապարատի պահպանման ծախսերը
կկազմեն 6,299,948.0 հազար ՀՀ դրամ:
Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու
ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ
նիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են
«ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ
ոստիկանությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ արտակարգ
իրավիճակների նախարարությանը հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է գալիք
տարում վերոնշյալ ոլորտներին հատկացվելիք բյուջետային միջոցները: Ոլորտների
ծրագրերին, իրականացվող բարեփոխումներին անդրադարձել են ոլորտների
պատասխանատուները: Այսպես, 2015 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարությանը հատկացվելու է 11 մլրդ 203 մլն դրամ, որը 3 մլրդ դրամով ավելի
է նախորդ տարվա ֆինանսական հատկացումից: Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ
ոլորտներում ֆինանսական ավելացումները հիմնականում պայմանավորված են
աշխատավարձերի ավելացմամբ: Արտակարգ իրավիճակների նախարարության պահպանման
ծախսերին հատկացվելու է 1 մլրդ 200 մլն դրամ, փրկարար համակարգի ծառայության
ստորաբաժանումներին՝ շուրջ 2 մլրդ դրամ, 858 մլն դրամ՝ Սեյսմիկ պաշտպանության
ազգային ծառայությանը, 914 մլն դրամ՝ հիդրոօդերեւությաբանական
ծառայությունների իրականացման համար: Փոխնախարարը նշել է, որ հիմնական
ֆինանսական ծախսերը կազմում են փրկարար ծառայության մասով, այդ նպատակով
հատկացվելու է 7,2 մլրդ դրամ, ավելացումը կազմում է 984 մլն դրամ:
ՀՀ ոստիկանությանը հատկացվելու է 39 մլրդ 184 մլն դրամ, ինչը 14,5 տոկոսով
ավելի է նախորդ տարվա ֆինանսական հատկացումից: 36,3 մլրդ դրամ նախատեսվել է
ուղղել հասարակական կարգի պահպանության ծրագրին, 1,5 մլրդ դրամ՝ պետական
կառավարման մարմինների եւ գերատեսչությունների պահպանությանը:
Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված է հատկացնել 20 մլրդ 338 մլն
դրամ, ինչը 22,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշից: Այստեղ
16 մլրդ-ից ավելին հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու
ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ
երկրորդ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության նախարարության եւ պետական
ռեզերվների ֆինանսավորմանը, դռնփակ էր:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսելէ «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքինախագծի քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը,պատգամավորներ, կառավարության անդամներ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է 2015 թ.-ի պետական բյուջեիընդհանուր նկարագիրը եւ նախագիծը ձեւավորող քաղաքական մոտեցումները:Կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի եւս պետական բյուջեի նախագիծնունի հստակ սոցիալական ուղղվածություն` ոչ միայն ծախսերի ակնհայտ կշռի, այլեւհասարակության մշտապես արտահայտվող պահանջներին ականջալուր լինելու եւ դրանքհետեւողականորեն կյանքի կոչելու տեսակետից: 2015 թվականի բյուջետային ծախսերիամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութայինբնագավառի ծախսերը, ընդ որում` միայն կրթության, սոցիալական պաշտպանության եւառողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7մլրդ դրամով: 2015 թվականին եւս կառավարությունը շարունակելու է ցուցաբերելֆինանսական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: ԼՂՀ-ինմիջպետական վարկ տրամադրելու համար նախատեսվում է շուրջ 45.5 մլրդ դրամ: Ըստ վարչապետի՝ տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումները դրվելու են երկու ուղղությունների վրա՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման եւհենքային ոլորտների զարգացում:
Երկակի ստանդարտների բացառման եւ պետություն-տնտեսվարող հարաբերություններըկանոնակարգելու եւ թափանցիկ աշխատելու ուղղությամբ կառավարությունն ակտիվորենշարունակելու է տեսչական բարեփոխումները: Խոսելով բյուջեում ներկայացվածբազմաթիվ ծրագրերից Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրանք նպատակաուղղված ենՀայաստանի մրցակցային առավելությունների բացահայտմանը եւ ներդրումներիխրախուսմանը` լինի դա միջավայրի ձեւավորման, թե ներդրումային ծրագրերիհավաքագրման եւ տարբեր ձեւաչափերով օտարերկրյա եւ տեղական ներդրողներիններկայացման ուղղությամբ: Արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանըմիտված միջոցառումներն ուղղված կլինեն տնտեսության մրցունակության բարձրացմանըեւ համաշխարհային տնտեսությանն ինտեգրման խորացմանը: Անհրաժեշտ միջոցներկձեռնարկվեն Եվրամիության, Արտոնությունների ընդհանրացված եւ համալրվածհամակարգե արտոնյալ առեւտրային ռեժիմից օգտվելու շարունակականություննապահովելու ուղղությամբ, ինչպես նաեւ առանցքային շեշտադրում կկատարվի ՀՀԵվրասիական տնտեսական միությանն անդամակցության քայլերի արդյունավետիրականացման ուղղությամբ:
2015 թ. բյուջեի նախագիծը ենթադրում է գյուղացիականտնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ` հասցնելով այն 6տոկոսի եւ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 872.5 մլն դրամի դիմաց2015 թվականին հատկացնել 1.163.0 մլն դրամ: Վարչապետը նշել է, որկենսաթոշակային ապահովության բնագավառում կառավարության գործունեության գերակաուղղությունն է շարունակելու մնալ կենսաթոշակների չափերի շարունակական աճիապահովումը, իսկ սոցիալական ծառայությունների ոլորտում` դրանց համալիրմատուցման խնդիրը: Տեղեկացվել է, որ հանրակրթական ուսումնականհաստատություններում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան, որի նպատակն էազգային արժեքների պահպանումը եւ փոխանցումը սերունդներին, արժեհամակարգիձեւավորումը, հայրենասիրության սերմանումը, հայեցի մտածողության պահպանումը:
Նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ կամ 2014թվականի համար հաստատված համադրելի գումարի համեմատությամբ 4.3 տոկոսով ավելի:Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւպետական տուրքերը` 95.5 տոկոս: Ակնկալվում է, որ ՀՀ 2015 թվականի պետականբյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33 տոկոս` 2014 թվականիհամար հաստատված 24.05 տոկոսի դիմաց: Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարըսահմանել 114.1 մլրդ դրամի չափով կամ 2014 թվականի համապատասխան ցուցանիշից3.6 մլրդ դրամով ավելի: Վարչապետը նշել է, որ պետական պարտքի կայունությանպահպանումը շարունակում է մնալ որպես կառավարության հարկաբյուջետայինքաղաքականության հիմնական առաջնահերթություն: Հիմք ընդունելով ՀՀ 2015 թվականիպետական բյուջեի եկամուտների կանխատեսված մակարդակը եւ ելնելով դեֆիցիտիֆինանսավորման հնարավորություններից` կառավարությունը ծրագրում է 2015թվականին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամիչափով:
Բյուջեի նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,եկամտային եւ ծախսային մասերը պատգամավորների գնահատմանը ներկայացրել է ՀՀֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Խոսելով մակրոտնտեսականցուցանիշներից նա նշել է, որ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015 թ.-իվերջի դրությամբ կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որի83.4 տոկոսը բաժին է ընկնելու արտաքին պարտքին: Պետական բյուջեի եկամուտները2015 թ.-ին նախատեսվել է 1 տրիլիոն 184 մլրդ դրամի չափով: Ըստ փոխնախարարի?այդ եկամուտների 95.5 տոկոսը կազմելու են հարկային եկամուտները եւ տուրքերը:2015 թվականին կառավարությունը շարունակելու է դրամաշնորհներ ստանալմասնավորապես Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում: Ներկայացնելով ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը Պավել Սաֆարյանը նշել է, որ պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրավորվել է 1 տրիլիոն 298մլրդ դրամ, որից 92 տոկոսը կազմում են ընթացիկ ծախսերը եւ 8 տոկոսը? ոչֆինանսական ակտիվների գծով ծախսերը:
«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Կենտրոնական բանկիեզրակացությունը ներկայացրել է բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստեզրակացության` 2014 թ.-ի ընթացքում 12-ամսյա գնաճը աստիճանաբար նվազել է:Պարոն Ջավադյանը նշել է, որ շարունակելով պահպանել պարտքի կայունությանապահովմանը նպաստող բյուջեի պակասուրդի մակարդակը, 2015 թ.-ի համարնախատեսվում է բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 2.34 տոկոսի սահմաններում:2015 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճայինմիջավայրի որոշակի ընդլայնում? պայմանավորված մի կողմից համախառն պահանջարկիվրա պետական սպառման ընդլայնող ազդեցությամբ, եւ մյուս կողմից 2014 թ.-ի հուլիսից պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ:
ԿԲ նախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2014 թ. վարչականծախսերի եւ կապիտալ ներդրումներրի նախագիծը: Ապարատի պահպանման ծախսերըկկազմեն 6,299,948.0 հազար ՀՀ դրամ:
Նույն օրը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ուֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղնիստում Կորյուն Նահապետյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են«ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀոստիկանությանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ արտակարգիրավիճակների նախարարությանը հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է գալիքտարում վերոնշյալ ոլորտներին հատկացվելիք բյուջետային միջոցները: Ոլորտներիծրագրերին, իրականացվող բարեփոխումներին անդրադարձել են ոլորտներիպատասխանատուները: Այսպես, 2015 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակներինախարարությանը հատկացվելու է 11 մլրդ 203 մլն դրամ, որը 3 մլրդ դրամով ավելիէ նախորդ տարվա ֆինանսական հատկացումից: Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որոլորտներում ֆինանսական ավելացումները հիմնականում պայմանավորված ենաշխատավարձերի ավելացմամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարության պահպանմանծախսերին հատկացվելու է 1 մլրդ 200 մլն դրամ, փրկարար համակարգի ծառայությանստորաբաժանումներին՝ շուրջ 2 մլրդ դրամ, 858 մլն դրամ՝ Սեյսմիկ պաշտպանությանազգային ծառայությանը, 914 մլն դրամ՝ հիդրոօդերեւությաբանականծառայությունների իրականացման համար: Փոխնախարարը նշել է, որ հիմնականֆինանսական ծախսերը կազմում են փրկարար ծառայության մասով, այդ նպատակովհատկացվելու է 7,2 մլրդ դրամ, ավելացումը կազմում է 984 մլն դրամ:
ՀՀ ոստիկանությանը հատկացվելու է 39 մլրդ 184 մլն դրամ, ինչը 14,5 տոկոսովավելի է նախորդ տարվա ֆինանսական հատկացումից: 36,3 մլրդ դրամ նախատեսվել էուղղել հասարակական կարգի պահպանության ծրագրին, 1,5 մլրդ դրամ՝ պետականկառավարման մարմինների եւ գերատեսչությունների պահպանությանը:
Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված է հատկացնել 20 մլրդ 338 մլնդրամ, ինչը 22,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշից: Այստեղ16 մլրդ-ից ավելին հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ուֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղերկրորդ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության նախարարության եւ պետականռեզերվների ֆինանսավորմանը, դռնփակ էր:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն