▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմիաթերապիան անհապաղ վերսկսելու անհրաժեշտություն կա, ևս մի անգամ ստիպված եմ դիմել Ձեր օգնությանը. Վահե Դավթյան

 

Արդեն հայտնել էինք, որ 90-ականների հայտնի և սիրված երգիչ Վահե Դավթյանիմոտ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ եւ դրամահավաք է իրականացվում՝ նրա կյանքը փրկելու նպատակով բուժման ծախսերը հոգալու համար:

«Սիրելիներս, ծանոթ ու անծանոթ բարի մարդիկ,
Երկար ժամանակ առողջական վիճակիս մասին չգրելուս պատճառն այն էր, որ ոչ հուսադրող լուրեր ունեի կիսվելու ձեզ հետ, ոչ էլ ի վիճակի էի։
Վերջապես հնարավորություն ունեմ տեղեկացնել ձեզ առողջական վիճակիս մանրամասներին.
Քիմիոթերապիայի առաջին փուլի (4 կուրս) ավարտից հետո լեղուղիներիս խցանման պատճառով 2 շաբաթ գտնվում էի Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ 3 տարբեր վիրահատական միջամտությամբ ստենտավորում կատարեցին, սակայն վարակման (ինֆեկցիայի) արդյունքում ինքնազգացողությունս կտրուկ վատացավ, որն էլ շտապ Ֆրանսիա մեկնելու որոշման առիթը հանդիսացավ։ Փարիզի Կոշեն հիվանդանոցում (Hopital Cochin) մեկ այլ վիրահատական գործողության և կոմպլեքս մոտեցման շնորհիվ բժիշկներին հաջողվեց վերացնել վարակի աղբյուրը։
Այժմ, վիճակս կայուն է, թեև երբեմն սուր ցավերը հանգիստ չեն տալիս։
Քիմիաթերապիան անհապաղ վերսկսելու անհրաժեշտություն կա, սակայն ֆինանսավորման խնդիր է ծագել։ 
Տեղական օրենքների համաձայն, անվճար բուժօգնության արտոնություններին կարող են հավակնել միայն շտապ և ծայրահեղ (օրհասական) դեպքերը, ինչպես նաև երկրում առնվազն 3 ամիս ապրած անձինք, այդ իսկ պատճառով քիմիոթերապիայի 2-րդ փուլի համար նույնպես պետք է վճարեմ ես։
Հարազատներս, ևս մի անգամ ստիպված եմ դիմել Ձեր օգնությանը, որպեսզի կարողանամ հաղթահարել նաև այս փուլը։ 
Անչափ երախտապարտ եմ բոլորիդ, որ կողքիս եք և շարունակում եք աջակցել ինձ և ընտանիքիս։ Ձեր օժանդակությունն անգին է ։
Գրկում եմ բոլորիդ

Ձեր Վահե Դավթյան

Հաշվեհամարներ` VTB Հայաստան բանկ
AMD 16072020857026
USD 16072020857027
EUR 16072020857028
RUR 16072020857029
Ստացող Դավթյան Սիրանուշ

Idram ID 737646503

Իդրամ համակարգով կարող եք փոխանցում կատարել ցանկացած տերմինալից»:

Փոխանցումներ կարող եք անել նաև GoFundMe հարթակի միջոցով

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Աղջկաս խոսք եմ տվել՝ ամուսնության օրը մինչ խորան ուղեկցելու եմ. քաղցկեղով հիվանդ երգիչ Վահե Դավթյանն օգնության կարիք ունի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին