▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը կարդում է հայ պոետների բանաստեղծությունները. «Հրապարակ»

«Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, որը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչև մեր օրերը՝ Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները:

 

Ի դեպ, այս օրերին պատրաստվում է և առաջիկայում լույս կտեսնի նաև Մամվել Մկրտչյանի թարգմանությունների երկհատորյակը՝ բոլոր ժամանակների հայ բանաստեղծների, այդ թվում և արտերկրում ապրող, գործերի թարգմանությամբ, և հայրենի կառավարությունն այն ևս ուղարկել է «թանկագին» Քիմին»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին