«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օրերս կանխվել է մասշտաբային հանցագործության փորձ: Զինված քիլլերների մի ամբողջ ջոկատ է վնասազերծվել: Վնասազերծումը չի իրականացվել իրավապահ մարմինների ջանքերով: Քիլլերներին՝ զինված եւ դիմակավորված, հայտնաբերել եւ վնասազերծել է մեզ համար դեռեւս անհայտ մարդու թիկնազորի ջանքերով: Դեպքերը ծավալվել են Էրեբունի համայնքում, ավելի որոշակի՝ «Արգիշտի» ռեստորանի հարակից տարածքում:
«ՉԻ» տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գողեր եւ այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանը, մասնակցել են քրեական աշխարհում հայտնի հեղինակության՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին: Հոգեհացի արարողությունն իրականացվել է «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարեւանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները:
Չարագործները չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլլերների 7-8 հոգանոց խումբը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում