▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քըրքորյանի կտակի մեջ ոչ «իշխանություն» բառը կա, ոչ «Հայաստան».«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այդ բոլորը կեղծիք է, ոչ մի նման նշում չկա Քըրքորյանի կտակի մեջ, մարդիկ պարզապես երեւակայական խոսքեր են ասում, հնարում են, որը շատ ցավալի է ինձ համար։ Այդ մարդիկ երբեք կտակը չեն տեսել եւ «հավաստի աղբյուրներ» են նշում, բայց եթե հավաստի լիներ, կտակը կտեսնեին եւ այդպիսի սուտ բաներ չէին ասի։ Կտակի մեջ ոչ «իշխանություն» բառը կա, ոչ «Հայաստան», ոչ «տվեք» կամ «մի տվեք» արտահայտությունը... լրիվ կեղծիք է։ Քըրքորյանն իր կյանքում երբեք չի զբաղվել մանրամասներով, ինքը միշտ տվել է ընդհանուր ուղղություն, եւ իր աշխատողները, օգնականներն են գործադրում իր կտակը»,– մեր թղթակցին ասել է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Քալիֆոռնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասանյանը՝ մեկնաբանելով ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կտակի շուրջ պտտվող տարբեր ասեկոսեները, մասնավորապես այն տեղեկությունները, որ նա 200 մլն դոլար է կտակել Հայաստանին եւ պայման դրել, որ այդ գումարի հետ ՀՀ իշխանությունները պետք Է որեւէ առնչություն չունենան։

Ըստ նրա, Քըրք Քըրքորյանն իր ամբողջ հարստությունը կտակել է բարեգործությանը առանց մանրամասնելու, թե ո՞ր կազմակերպություններին, որտե՞ղ, հայկակա՞ն, թե՞ օտար կազմակերպությունների. «Կտակին պատասխանատու կա, ով մոտ 50 տարի նրա հետ աշխատել է եւ շատ լավ է իմանում Քըրքորյանի մոտեցումները, նախասիրությունները, եւ պարոն Քըրքորյանն իր ամբողջ կյանքի ընթացքում գումարներ է նվիրաբերել թե հայկական եւ թե օտարազգի ծրագրերի, եւ ես կասկած չունեմ, որ մահից հետո էլ իր փափագը նույնն է, որ իր հարստությունը գնա հայկական եւ ոչ հայկական բարեսիրական ծրագրերի։ Հայկականի մեջ, անշուշտ, մտնում է նաեւ Հայաստանը։ Դեռ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն, իր մասնաբաժինը MGM–ում պետք Է վաճառվի եւ փողի վերածվի, այդ ամենը մոտ 1 տարի կշարունակվի, հետո կորոշվի, թե որ ծրագրին որքան գումար տան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին