ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկօրյա այցով ժամանել է Հայաստան: Այսօր նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:Շարունակվելու են այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ուելսում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Ջոն Քերիի հետ:
Հաջորդ շաբաթ Ջեյմս Ուորլիքը հանդիպում կունենա երկու երկների արտգործնախարարների հետ՝ Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Ջեյմս Ուորլիքը պատասխանել է մի քանի լրատվամիջոցների՝ այդ թվում ASEKOSE.am-ի հարցերին.
-Հուլիսի վերջի և օգոստտոսի սկզբի աննախադեպ լարված օրերին և առհասարակ միշտ մենք ականատես ենք լինում Ադրբեջանի սադրանքներին ու հրադադարի խախտման դեպքերին: Դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր, դիրքային հարձակումներ, սահմանամերձ գյուղերի գնդակոծում... ՀՀ և Ադրբեջանի նախագահների Սոչիի հանդիպումից առաջ իլհամ Ալիևը բացահայտ ռազմատենչ հայտարարություններ էր անում, ինչը անգամ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց: Սակայն ստացվում է այնպես, որ թե համանախագահները, և թե առհասարակ միջազգային կառուցները գնահատականներ հնչենելիս Հայաստանին և Ադրբեջանին նույն հարթության վրա են դիտում: Ինչու՞: Եվ արդյո՞ք այդ վերաբերմունքը լրացուցիչ թևեր չի պարգևում Ադրբեջանին:
-Ես պետք է ասեմ, որ երկու նախագահներն էլ միանշանակ պետք է հարգեն հրադադարը: Նրանք պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ այն գործողությունները, որոնք տեղի ունեցան հուլիսի վերջին և օգոստոսի սկսզբին, այլևս չկրկնվեն, և հրադադարը պահպանվի: Մենք նաև ուզում ենք, որ երկու նախագահներն էլ իրենց ժողովուրդներին բացատրեն, որ խաղաղությունը հնարավոր է: Այո, պետք է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները հասկանան, որ խաղաղություն հնարավոր է:
-Արդեն 2 տասնամյակից ավել սահմանամերձ գյուղերի բնակչությունը գտնվում է ադրբեջանցիների անմիջական թիրախում: Տներ են հրդեհվում, խաղաղ բնակիչներ են վիրավորվում: Ժամանակին խոսք գնաց դիպուկահարներին առաջնագծից հեռացնելու մասին: Հայաստանն իր համաձայնությունը տվեց, Ադրբեջանը՝ ոչ: Հետաքրքիր է՝ այս առումով առաջընթաց կա՞: Նախագահների հանդիպումների ժամանակ խոսվու՞մ է այդ մասին: Պարոն Ուորլիք, նշեցիք, որ Ադրբեջանի նաագահը ևս ցանկանում է խաղաղ կարգավորման ճանապարհ գտնել, այդ դեպքում դիպուկահարներին առաջնագծից չհեռացնելու հաստատակամությունն ինչպես բացատրել:
-Մեծ դժբախտություն է, որ խաղաղ բնակչությունը դառնում է պատերազմի զոհ: Իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ դրան վերջ տրվի: Երկու կողմն էլ պետք է հասկանա, որ պետք է այս ամեին վերջ տրվի:
Դիպուկահարների հարցը բազմիցս քննարկվել է: ԱՄՆ-ն, ինչպես նաև Մինսկի խումբը ողջունում են բոլոր այն քքայլերը, որոնք կտանեն կողմերի միջև վստահության բարձրացմանը: Մենք շարունակելու ենք ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ և օգնել այս գործընթացին: Խաղաղություն տանող ճանապարհը հարթ չէ: Եվ այն քայլերը, որ կցանկանայինք տեսնել այդ ճանապարհին, դեռ չենք տեսնում: Շատ կարևոր է, որ շարունակենք հասարակությունների հետ աշխատանքը, որպեսզի կարողանանք այդ վստահությունը կառուցել երկու հասարակությունների միջև, որովհետև սա հետո մեծ դեր է ունենալու խաղաղության ամրապնդման գործում:
Ջեյսմ Ուորլիքի հետ հանդիպման մանրամասներն ASEKOSE.am-ը կներկայացնի ավելի ուշ:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան