Ադրբեջանում տոնում են Նովրուզ Բայրամը: Շեքի քաղաքի բնակիչներն ուղղակիորեն հարձակվել են քաղաքի կենտրոնում տոնի առիթով բացված սեղանի վրա: Գրում է ադրբեջանական haqqin.az-ը:
Սոցկայքերի տարբեր օգտատերերի գրառումների համաձայն՝ քաղաքային իշխանությունը տոնական միջոցառում է կազմակերպել, որից հետո կազմակերպվել է նաև հյուրասիրություն: Սակայն բնակիչներն անմիջապես հարձակվել են ուտելիքների վրա և հնարավոր չի եղել կանգնեցնել քաղցած ադրբեջանցիներին: Հաշված րոպեների ընթացքում սեղանը դատարկվել է: