▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի ունեցվածքը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն անցած տարվա ընթացքում բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել։

Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2015-ին որպես ժառանգություն ստացել է 120 մլն դրամ արժողությամբ բնակարան, 600 հազար դրամ գնահատված հողամաս եւ 10 մլն դրամ արժեքով ավտոտնակ։ ՔԱԳՎ պետի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 70 հազար դոլար։

Նշենք նաեւ, որ Արտյոմ Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմել է 14 մլն 693 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին աշխատավարձը կազմել է 1 մլն 224 հազար դրամ։

Ի դեպ, ՔԱԳՎ պետի կինը՝ Ալբինա Մովսիսյանը, հայտարարագրել է 70 հազար եվրո դրամական միջոց։ Նշենք նաեւ, որ նա ոչ մի տեղ չի աշխատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին