▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքային իշխանության անգործության հերթական փաստը»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» շարժման անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Քաղաքային իշխանության հերթական անգործության փաստը. Շարուրի փողոցում բաց է դիտահորը, որ կարծես թակարդ լինի. վարորդներին զգալի վնաս է հասցնում` ջարդուփշուր անելով մեքենաները։
Մանր թվացող այս խնդիրները լուծումներ են պահանջում, իսկ քաղաքային իշխանությունը սեփական բարօրությունն է լուծում` Երևանի բյուջեից 2024 թվականի արտադրության էլեկտրական մեքենաներ գնելով։ Տեղական կառավարման այս խայտառակ ու փտած, գավառական կառավարման համակարգը պետք է փոխել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին