Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքապետը սպառնում է «գլուխ կտրել»: Ատելության մթնոլո՞րտ: Չէէէէէ, դժվար, մեր քաղաքապետը միայն սեր է սփռում:
Այդպես էլ չենք հասկանում` ինչո՞ւ է այսօր առանձնակի և սովորականից ավել ջղաձիգ: Գուցե՞ նոստալգիա է: Հիշել է` ՀՀԿ-ի ժամանակ ինչպես էր զարմանալիորեն անխոչընդոտ փայլուն գործունեություն ծավալում հայտնի հեռուստաալիքում, որի պատկանելիությունը չարժի արդեն նշել, քանզի բոլորն են տեղյակ: Այսօր էլ հիշել է նախկին քաղաքային իշխանություններին: Անընդհատ մեջբերում հա մեջբերում է:
Ձեր մանիպուլատիվ պահվածքի դեմ իմունիտետ ենք ձևավորել, արդեն նշանակություն էլ չենք տալիս:
Մի բան էլ. կամաց գոռացեք, պրն. քաղաքապետ: Զուտ անվտանգության նկատառումներից ելնելով: Գուցե վարակակիր եք: Իսկ թքի միջոցով օդակաթիլային վիրուսը փոխանցվում է»:
Դիտեք նաև` Գլուխը կտրելու եմ այն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու. Հայկ Մարության
Քանի արտակարգ դրություն է երկրում, սերը պահեք Ձեզ. Լեզվակռիվ ավագանու նիստում
Աղա ջան, բարկացա՞ծ ես. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին
Եթե դիմացինը փռշտա ձեր վրա՝ դուք նույնպես կվարակվեք․ Հայկ Մարության