▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական էլիտան հարսանիքների պակաս չի զգում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 7-ին Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի որդու հարսանիքն է։ Վահեն ամուսնանում է հոր ուսանողական ընկերոջ դստեր՝ Լիլիթի հետ։ Հարսի հայրը միգրանտ է, Ռուսաստանում զբաղվում է բիզնեսով։ Երիտասարդներն ընտանեկան հավաքույթների ժամանակ են իրար տեսել, հավանել եւ այդպես սկսել ընկերություն անել։ Գագիկ Եգանյանի որդին տնտեսագետ է, աշխատում է «Հայբիզնեսբանկում», իսկ Լիլիթն օտար լեզուների մասնագետ է, աշխատում է քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներից մեկում։ Այսպես, երկու ուսանողական ընկերների զավակներն ամուսնանում են, դե իսկ քավորն էլ հայրերի ուսանողական ընկերն է՝ Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը։

Պսակադրությունը կկայանա Սուրբ Զորավոր եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Օջախ» ռեստորանում։ Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, վարչապետ, կառավարության անդամներ, Աժ նախագահ եւ պատգամավորներ։ Ի դեպ, հոկտեմբերի 16-ին Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի դստեր հարսանիքն է նաեւ։ Իսկ 26-ին Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքն է, ով ամուսնանում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին