«Ամառը հանգստի ժամանակ է նաև քաղաքական դաշտի համար, սակայն, դատելով որոշ քաղաքական ուժերի ակտիվությունից, կարելի է ենթադրել, որ նրանք չեն պատրաստվում հանգստանալ:
Քաղաքական դաշտը պատրաստվում է աշնանային զարգացումներին:
Մասնավորապես, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» Երևանի տարբեր վարչական շրջաններում պատրաստվում է բացել նոր գրասենյակներ:
Վերջին շաբաթներին բացված ՀՎԿ գրասենյակների թիվը, ըստ այդմ, կանցնի մեկ տասնյակից, այսինքն՝ յուրաքանչյուր օրվա կտրվածքով՝ ՀՎԿ-ն բացել է մեկ գրասենյակ՝ չհաշված ՌԴ-ում և Եվրոպայում բացված գրասենյակները:
Ի դեպ, հատկապես մարզերում բացված գրասենյակների շնորհիվ անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գները որոշակիորեն բարձրացել են, և փոքրիկ տնտեսական աշխուժություն է նկատվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: