▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին հայտնել է, որ բնակարանը թալանել են, դեպքի վայր ժամանած պարեկն էլ գողացել է ոսկյա զարդեր

Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 254 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 24-ին Լոռու մարզային քննչական վարչություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ 50-ամյա Գյուլնարա Ավետիսյանը և հայտնել, որ 1 օր առաջ Նարեկացի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարանից գողություն է կատարվել և ինքը ահազանգել էր ոստիկանություն: Ահազանգով ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներ և նրանց այցից հետո ինքը հայտնաբերել է, որ իր բնակարանի ննջասենյակից գողացել են իրեն պատկանող ոսկյա զարդեր: 

Շամշյանի տեղեկություններով Լոռու մարզային քննչական վարչությունում և Ոստիկանության Տարոնի բաժնում Գ. Ա.-ն հայտնել է, որ գողացել են 1 մլն 500 հազար դրամի արժողության ոսկյա շղթա, 1000 ԱՄՆ դոլար արժողության 1 ոսկյա կանացի մատանի, 30 հազար դրամ արժողության 1 կանացի մատանի և 20 հազար դրամ արժողության 1 ոսկյա մատանի: 

Տուժածը ոստիկանությունում և քննչական վարչությունում հայտնել է նաև, որ ինքը նշված գողության մեջ կասկածում է պարեկի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Հրաչյա Հակոբյանն է: Կատարվածի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ էլ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: 
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին