▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալը իրեն ծեծի է ենթшրկել

Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Գագիկ  Մ․-ն  և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալ, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա  Գուրգեն Թադևոսյանը իրեն ծեծի է ենթարկել և կոտրել իր ավտոմեքենայի ապակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրն արդեն ոստիկանության Թալինի բաժնում Գագիկ Մ․-ն հայտնել է, որ ժամը 11։00-ի սահմաներում իր «Opel» մակնիշի ավտոմեքենան վարելու հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել իր և համագյուղացի 38-ամյա Սուրեն Թ․-ի ու Գուրգեն Թ․-ի միջև, որի ժամանակ վերջիններս ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

***

Վարչապետը երբ գալիս էր մեր մարզ այցելության, էդ օրը զոհվածների տղաների շիրիմների շրջակայքում ավազ էին լցնում, որ հարթեցնեին։ Եկել էր էդտեղ, մեքենայով 2-3 անգամ մանևր էր արել, կանչել են, զգուշացրել են, որ, եղբայր ջան, ի՞նչ ես անում, ինքն էլ հայհոյել է՝ ով, որ ՔՊ-ական է ․․․․։

Այս մասին 24News-ի հետ զրույցում` փոխքաղաքապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից մանրամասներ է պատմել ներկաներից մեկը։ 

24News-ը կապ է հաստատել նաև Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի հետ, վերջինս նշել է, որ տեղյակ է միջադեպի մասին, ըստ իրեն հասած տեղեկությունների` փոխքաղաքապետ Գուրգեն Թադևոսյանն ընդամենը մեկ ճլոտի է տվել քաղաքացուն իր դրսևորած վարքի համար։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին