▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քարֆուր» սուպերմարկետում առևտրի ծավալների կտրուկ անկում է արձանագրվում. «Ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանում գործող հայտնի «Քարֆուր» սուպերմարկետում առևտրի ծավալների կտրուկ անկում է արձանագրվում, ընդ որում, ամեն ամիս նախորդի համեմատ անկումը հասնում է ավելի քան 10 տոկոսի։

Մեր աղբյուրները հայտնում են, որ հսկայական այդ սուպերմարկետում առևտրի ծավալները մոտ են սովորական միջին խանութի առևտրի ծավալներին։ Ըստ որոշ գնահատականների դա պայմանավորված է հիմնականում գնային քաղաքականությամբ, որն իրականացնում է «Քարֆուրը»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին