Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «․..քանի քանի միֆ պայթեց էս ընթացքում..․
Արհեստական «բուծած» գեներալներ՝ փողի ու պագոնի համար պուպուշ փիսո դարձած...
Արհեստական «բուծած» մտավորականներ` բուծած ըստ ճաշակի, հավեսի, գուցե և հաճույքի...
Արհեստական բուծածը հարմար ա` շոյում ա ու մեծարում: Բայց երբ Երկիր ա կործանվում` փուչիկի պես պայթում:
Պայթում ա ու չոքած ողջունում սերունդ կործանելուն, հող ու տուն հանձնելուն, պատմություն ջնջելուն...
Չոքած ողջունում թշնամու առջև չոքածներին:
Հետո բուծողները դառնում են «չգնահատված», իսկ ազգը մեղավոր` խաբվելու ու չհասկանալու համար:
Ես հավատում եմ ու երազում, որ մի օր կունենամ Երկիր: Երկիր, որտեղ էլ արհեստական սարքած հասարակություն չի լինի: Դրա հետևանքով դավաճան ծնող ու սատարող հասարակություն էլ չի լինի: Պինգվին դարձած գեներալներ էլ չեն լինի: Ագահ տերեր էլ չեն լինի: Երկիր, որտեղ մարդկանց ծեծող ոստիկան չի լինի: Երկիր, որտեղ թուրքի առջև չոքած էլ չի լինի:
Հ.Գ. Երկիր, որտեղ արհեստականը բուծող իշխանություն էլ չի լինի»։