▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի դեռ կան նման հայ մանուկներ, անպարտ ենք լինելու

Մի քանի օր առաջ կանգնած սպասում էի, մինչև հացթուխը փռից տաք հաց հանի, որ վերցնեմ, գնամ տուն: Մոտեցավ մի բարի տատիկ իր փոքր թոռնիկի հետ՝ 3-4 տարեկան մի տղա՝ մեծ ու սև աչքերով: Ակամայից շոյեցի թշիկներն ու հարցրի՝ անունդ ի՞նչ է, ասաց՝ Գոռ: Շատ ուրախացա նախ երեխայի վստահ պատասխանից, հետո նրանից՝ հերթական Ալենին կամ Ջոնին չհանդիպեցի: Ոգևորված պատասխանից՝ մի քիչ էլ գնացի առաջ՝ հարցնելով, թե մեծանա ի՞նչ է դառնալու: Իմ զարմանքն ու ուրախությունը գրկախառնվեցին, երբ այդ փոքր մանչուկը նույնքան վստահ, բայց մի քիչ ամաչելով ասաց՝ հայ զինվոր: Ուրախությունից աչքերս լցվեցին ու խոսելու ունակությունս կորցրի: Շուրջս էի նայում, թե որտեղից մի ինչ-որ լավ բան գնեմ այս երեխայի համար: Չգտնելով մոտակայքում խանութ՝ նվիրեցի գրիչս: Քանի դեռ կան նման հայ մանուկներ, անպարտ ենք լինելու, վստահ եմ:

Քանի դեռ կան նման հայ մանուկներ, անպարտ ենք լինելու
Մի քանի օր առաջ կանգնած սպասում էի, մինչև հացթուխը փռից տաք հաց հանի, որ վերցնեմ, գնամ տուն: Մոտեցավ մի բարի տատիկ իր փոքր թոռնիկի հետ՝ 3-4 տարեկան մի տղա՝ մեծ ու սև աչքերով: Ակամայից շոյեցի թշիկներն ու հարցրի՝ անունդ ի՞նչ է, ասաց՝ Գոռ: Շատ ուրախացա նախ երեխայի վստահ պատասխանից, հետո նրանից՝ հերթական Ալենին կամ Ջոնին չհանդիպեցի: Ոգևորված պատասխանից՝ մի քիչ էլ գնացի առաջ՝ հարցնելով, թե մեծանա ի՞նչ է դառնալու: Իմ զարմանքն ու ուրախությունը գրկախառնվեցին, երբ այդ փոքր մանչուկը նույնքան վստահ, բայց մի քիչ ամաչելով ասաց՝ հայ զինվոր: Ուրախությունից աչքերս լցվեցին ու խոսելու ունակությունս կորցրի: Շուրջս էի նայում, թե որտեղից մի ինչ-որ լավ բան գնեմ այս երեխայի համար: Չգտնելով մոտակայքում խանութ՝ նվիրեցի գրիչս: 
Քանի դեռ կան նման հայ մանուկներ, անպարտ ենք լինելու, վստահ եմ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գրառումը
Ֆեյսբուք

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին