«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունիսին «Ժողովուրդ»-ին դիմեց Երեւանի Կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը եւ աղմկահարույց մանրամասներ պատմեց ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին:
Մեղադրանքները հրապարակելուց առաջ փորձեցինք ՀՀ ՊՆ-ից պաշտոնական պարզաբանում ստանալ: Սակայն ՊՆ-ն այս հարցմանը եւս արձագանքեց մեռելային լռությամբ: Ինչը կարծես թե ներքին խմորումների արդյունք է: Բանն այն է, որ ՊՆ լրատվության վարչության պետ Վարդան Ավետիսյանը, որը Սերժ Սարգսյանի համագյուղացին է, եւ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լարված հարաբերություններ ունեն: Նույնիսկ ՊՆ խոսնակին արգելված է ՊՆ կայքի հետ գործ ունենալ:
Իսկ ի՞նչ էր հայտնել Ոփանյանը: Ըստ նրա՝ Երեւանի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը 2012 հուլիսի 19-ին ստիպողաբար ցուցմունք է կորզել իր դեմ, թե իբր ինքը կաշառք է վերցրել: «Ես մտածեցի՝ ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ՝ Կոստանյան Գեւորգի՞, թե՞ Օհանյանի... Փրկելով կյանքս՝ ես հեռացա ՀՀ-ից»,- մանրամասնել է Ոփանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում