Այսօր` հունվարի 25-ին, ժամը 21:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղից դեպի Ալագյազ գյուղ գնացող ճանապարհին 10-15 ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի տակ եւ անհրաժշետ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից արդեն տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ահազանգել են Արագածոտնի մարզի հրշեջ փրկարարական վարչություն: Արդեն ոստիկաններն ու փրկարարները ժամանում են նշված վայր, որտեղ աշխատում է տրակտորը, սակայն այն ի վիճակի չէ մաքրել քամու բերած ձյունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձնաբքի տակ մնացած մարդիկ հարսանիքի մասնակիցներ են, ընդհանուր թվով` 40-ից ավելի անձ: Ձնաբքի տակ են մնացել նաեւ փեսան` Վահեն եւ հարսը` Նելլին:
Կան նաեւ մեծահասակներ եւ անչափահասներ: