ermenihaber-ը գրում է. Թուրքիա կատարած Պուտինի այցին հաջորդող հրապարակումներում թուրքական լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել այցի այս ու այն դրվագները: «Հաբերլեր» լրատվական կայքը, օրինակ, տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին մի անսպասելի առաջարկ է արել ու մերժում ստացել:
Աղբյուրի համաձայն` երկու նախագահների հանդիպման ժամանակ Պուտինն Էրդողանին առաջարկել է ջանքեր գործադրել Սիրիայում ընդդիմությանը և երկրի նախագահ Բաշար Ասադին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ: Առաջարկին Էրդողանը բացասական պատասխան է տվել` ասելով. «Դա անհնար է, շանս այլևս չի մանցել»:
Պուտինը նշել է, որ իրենք տեղյակ են Սիրիայի ընդդիմադիրների հետ Թուրքիայի շփումների և նրանց վրա Անկարայի ունեցած ազդեցության մասին: Կոչ է արել օգտագործել այդ ազդեցությունը, համոզել ընդդիմադիրներին և բանակցությունների նստեցնել Ասադի հետ: Բայց Էրդողանը մնացել է անդրդվելի` պատճառաբանելով, որ Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո այլևս անհնար է երկխոսության բերել իշխանությանն ու ընդիմությանը: