ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը.հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում:
ԵՏՄ-ի մասին փաստաթուղթը Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են ընթացիկ տարվա մայիսի 29-ին՝ Աստանայում:
Փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից: