▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը հավանել է Էրդողանին

ՌԴ նախագահ Վլ.Պուտինն ամենամյա մամլո մեծ ասուլիսի ժամանակ պատասխանելով Թուրքիայի լրագրողի հարցին և ակնարկին, որ իրենից հետո նրանց երկիր են ժամանել Եվրոպայի ներկայացուցիչներն ու առաջարկել միանալ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, Պուտինն ասաց.

«Ես չեմ կասկածում, որ Եվրոպան կփորձեր համոզել Թուրքիային»:

Նա միաժամանակ նշեց, որ Թուրքիայի հետ ընդհանուր տարածաշրջանային շահեր ունեն:

«Հետևաբար մենք շահագրգռված ենք այդ հարաբերությունների զարգացմամբ»,-նշեց ՌԴ նախագահը՝ հավելելով, որ խնդրել է Թուրքիայի նախագահին, որ նա համատեղ մի շարք նախագծերի մասին չխոսի, չգովազդի.

«Նա ուժեղ մարդ է»,-հավելեց Վլ.Պուտինը:

Հնչեց նաև հարց ԵՏՄ-ի վերաբերյալ.ղազախական հեռուստաընկերության  լրագրողը հարցրեց, թե արդյո՞ք ներկայիս տնտեսական խնդիրները չեն ազդի ինտեգրման գործընթացների վրա:

«Հունվարի 1-ից ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, հնարավոր է` նաև Ղրղզստանը ընդհանուր շուկա ունենան, չի՞ վերաճի ընդհանուր շուկան ընդհանուր ճգնաժամի»,-հարցրեց լրագրողը:

Պուտինը պատասխանեց, որ ռուսական տնտեսության աճն անխուսափելի է` միջազգային տնտեսության աճի,  ռուսական տնտեսության` էներգակիրների նոր գնին աստիճանաբար հարմարվելու հաշվին:  Նշեց նաև, որ միասին այդ ճգնաժամն հաղթահարելն ավելի հեշտ կլինի: 



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին