▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանը բողոքարկել է Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու հրամանագիրը. «Ժողովուրդ»

ԱԱԾ տնօրենի նշանակման կարգը 2003-ին Ռոբերտ Քոչարյանը փոխեց, որպեսզի հանկարծ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները կոալիցիոն սկզբունքով գործընկերները չպահանջեն: Ու թվում էր, թե ներդրված կարգը հնարավորություն չի տալիս այդ կառույցի ղեկավարի պաշտոնում «դրսից» մարդ նշանակել: Բայց Սերժ Սարգսյանն այդ ընկալումը վերացրեց: ԱԱԾ-ում չաշխատած մարդուն այդ կառույցի ղեկավարի պաշտոն վստահելով՝ նա այդ գերատեսչության ներկա անձնակազմին փաստացի հասկացրեց, որ իրենց կարիերայի համար կարեւորը  երկար տարիներ ծառայելը  չէ:  Զինվորական պաշտոնում քաղաքացիական ծառայողին նշանակելը, պարզվում է, իրավական տեսանկյունից եւս խնդրահարույց է: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ՀՀ վարչական դատարանում բողոքարկել է Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին հրամանագիրը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել: Կասկածից վեր է, որ դատարանն այն կհրաժարվի քննարկել՝ շառից-փորձանքից հեռու լինելու համար:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին