Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր գլորվել ձորը, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։ Մինչ փրկարարները դին էին դուրս բերում, ԲԿ-ից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։ |
«Porsche Cayenne»-ը Չայնիի ոլորաններում 350 մետր գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet