Քաղաք Էջմիածնում բնակվող Մարսել Մարգարյանը մեր օգնության կարիքը ունի: Մարսելը ծնվել է 2009 թվականի սեպտեմբերի 17-ին : Չորս ամսականից փոքրիկի ծնողները զգում են , որ երեխան չի արձագանքում արտաքին ձայներին : Նրանք անմիջապես դիմում են Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ պարզվում է, որ երեխան ունի 4–րդ աստիճանի երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն: Նրանց տրամադրում են անվճար օտիկոն ականջի սարքեր, որոնք երկու տարի կրելուց հետո ոչ մի փոփոխություն չի նկատվում: Այնուհետև նրանց առաջարկեցին ավելի հզոր սարք սաֆարի : Ծնողները Էջմիածնի քաղաքապետի օգնությամբ ձեռք են բերում սարքը, որը երեխան արդեն մեկ տարի է` կրում է, բայց ոչ մի օգուտ: Բացի լսողության խնդրից երեխայի մոտ հայտնաբերվել է նաև կլայնֆելտների համախտանիշ, միկրոցեֆալիա, այսինքն` գլոբալ զարգացման հապաղում : Երկու տարեկանից մինչ այսօր ջերմության ֆոնի վրա Մարսելը չորս անգամ ցնցվել է: Երեխան ութ ամսականից հաճախել է վերականգնողական կենտրոն:
Մարսելի համապատասխան բուժումները պետք է շարունակվեն , որպեսզի ցանկալի արդյունք ունենա երեխան: Դիմում ենք բոլորիդ ֆինանսական աջակցության համար: Հավատացեք , ձեր փոքրիկ օգնությունը մեծ նշանակություն ունի երեխայի համար:
Ստորև կարող եք տեսնել հաշվեհամարները և Մարսելի ծնողների հետ կապ հաստատելու համար հեռախոսահամար`
096174717
VTB Bank
AMD 16017021126404
USD 16017021126405
EUR 16017021126406
RUS 16017021126407
Փոքրիկ Մարսելը մեր օգնության կարիքն ունի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet