«Փոփոխությունն անհրաժեշտ է, այլապես կորցնում ենք ՀՀ-ն ու մեր դեմը պատերազմ է, ու այդ չակերտավոր գլխավոր գերագույն հրամանատարով Հայաստանը չի կարող հաջող դուրս գալ հաջորդ պատերազմից: Ես առաջարկել եմ տարբեր մոտեցումներ՝ ինչպես կարելի է հասնել կազմակերպչական եղանակին, որը հասարակության մոտ կարող է կայծ առաջացնել, որը վերկուսակցական է և որը մեկ անձի շուրջ չէ: Փրկչի կարիք չունենք, ունենք հավաքական պատասխանատվության, վստահության խորհրդի կարիք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով իշխանափոխության անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ Փաշինյանը չունի բովանդակային լեգիտիմություն: |
«Փոփոխությունն անհրաժեշտ է, այլապես կորցնում ենք Հայաստանը». Րաֆֆի Հովհաննիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet