««Ժողովուրդ»–ին հայտնի են դարձել ՀՀ պաշտպանության նախարարությունում ծավալված աղմկալի մի պատմության մանրամասներ, որի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը։ Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտ ամսից, երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումները հրապարակային ընթացք չունեին, ապրիլյան 4-օրյա պատերազմն էլ չէր սկսվել։
Այսպիսով՝ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը բացահայտել է, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին մատակարարվող տեխնիկայի գները ուռճացված են։ Խաչատրյանի գործունեության արդյունքների մասին ՊՆ-ում սկսել են խոսել, Սերգեյ Հայրապետովը նրան զգուշացրել Է, որ վերը նշված ընկերության մասին մոռանա և չզեկուցի վերադասին, այլապես «կփոշմանի»։ Սակայն Խաչատրյանը չի լսել «խորհուրդը» և իր կողմից հայտնաբերված չարաշահման մասին վերադասին զեկուցել Է։ Արդյունքը եղել է այն, որ Սամվել Խաչատրյանն այսօր կալանքի տակ Է։ Իսկ Սեյրան Օհանյանը, նրա անվտանգության պետն Էլ շարունակում են պաշտոնավարել, ընկերություններն Էլ իրենց ուզած գներով ինչ-որ բաներ են վաճառում ՀՀ ՊՆ-ին ու սրընթաց հարստանում։
Ս. Խաչատրյանի հարազատները պնդում են, որ իրենց ազգականի դեմ մեղադրանք սարքելու գործով Սերգեյ Հայրապետովը անձամբ Է զբաղվել։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը, որը այս տարվա մարտի 15-ին 5 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել Է, պատմել Է քննիչներին, որ Սերգեյ Հայրապետովը անձամբ Է իրեն հայհոյել, սպառնացել, հարվածել՝ ստիպելով ցուցմունք տալ Խաչատրյանի դեմ։ Ընդ որում, ծեծի գործընթացը ծավալվել Է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության շենքում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։