▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փլվածքի պատճառով փակվել է Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհը

Հունիսի 13-ին, ժամը 17.15-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհի Սուրամի հատվածում տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է: Զոհեր և տուժածներ չկան:

Այժմ գործում է շրջանցիկ Գոմի-Սաչխերե ավտոճանապարհը, որը նախատեսված է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին