▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետրոս Ղազարյան. Իմ դիրքորոշումը

Ես վստահ եմ,որ արևմտամետ,ռուսամետ,լևոնական,հակալևոնական ու քաղաքական կյանքի նմանատիպ եզրույթները վաղուց մաշվել են և ակտուալ չեն։
Վաղը մեր Աժ ն պետք է վավերացնի մի պայմանագիր որը ստորացուցիչ է` մարդկային և վնաս է` քաղաքական,տնտեսական,ախարհաքաղաքական,անվտանգության առումներով։
Իմ աշխարհայացքի ձևավորման վրա զգալի ազդեցություն է ունեցել ռուս գրականությունը և հարուստ մշակույթը,ունեմ շատ ռուս ընկերներ,լրագրողական իմ ունակությունները մասամբ ձառք եմ բերել Մոսկվայում Պոզների մոտ ուսանելիս։
Ես սիրում եմ Ռուսաստանը,բայց վաղվա ցույցին անպայման մասնակցելու եմ,որովհետև այն ոչ ,թե «արևմտամետների» մայդանն է ընդդեմ Ռուսաստանի,այլ ստորանալ չցանկացող քաղաքացիների բողոքն է ընդդեմ խայտառակ պայմանագրի և շատ ուտելուց անկենսունակ դարձած իշխանության։
Եթե նման անտաղանդ պայմանագիր կնքվեր արևմտյան ամենաժողովրդավարական պետնւթյան հետ,ես կրկին կբողոքեի։
                      

Սխալ են մտածում մեր իշխանությունները,որ ինչքան այպատվեն ռուսների առաջ և ավելի շատ բան զիջեն՝ ավտոմատ կդառնան ռուսամետ։
Տիգրան Սարգսյանը այս պայմանագիրը կնքելով Հայաստանում հակառուսական աննախադեպ տրամադրություններ առաջացրեց,ընդ որում երիտասարդ սերնդի մոտ։

Պետրոս Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին