Բորուսիան խայտառակ պարտություն է կրում Մադրիդում, թերևս մենք ազգովի պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ մեր Հենրիխ Մխիթարյանը չի խաղում ԳՐԱՆՏ ակումբում, ու պետք է համակերպվենք նաև այն մտքի հետ, որ Հենրիխն իրեն լավ չի դրսևորում Բորուսիայում: Պատճառները կարող են շատ լինել, բայց այն, որ նա չկարողացավ փոխարինել Մարիո Գյոտցեին, դա ակնհայտ է: Հուսով եմ` եկող մրցաշրջանում Հենրիխի խաղը կստացվի, և նա այլևս չի փոխարինվի ամեն խաղում, ու մենք կուրախանանք նրա խաղով: Օրինակ Ռեալ-Բորուսիա խաղի ժամանակ նա երկու անգամ լավ հնարավորություն ուներ գրավելու Կասիլիասի դարպասը, բայց էլի չստացվեց, ու չստացվելը Բորուսիայի համար վերջերս դարձել է սովորական բան: Մի խոսքով, շատ անտրամադիր եմ: