▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է գերի դիվերսանտներին ցուցադրենք հեռուստատեսությամբ և ամբողջ աշխարհին ներկայացնենք իրականությունը

Մի փոքր անդրադառնանք Քարվաճառի՝ նախկին Քելբաջարի դեպքերին: Նախ սկսենք նրանից, որ արդեն գիտենք ադրբեջանական հերթական անհաջող դիվերսիայի մասին բոլորս. մենք կորուստներ և տուժածներ չունենք, իսկ թշնամին գերիներ է թողել: Կուզեմ նախ ասել,որ հայկական որոշ լրատվամիջոցներ խայծը կուլ էին տվել և 14 ամյա հայ հովվի գերի ընկնելու մասին ադրբեջանական սուտը տարածում էին որպես փաստ: Եթե անգամ ՊՆ-ն չհերքեր այդ լուրը կարելի էր ուղակի հասարակ տրամաբանությամբ գլխի ընկնել,որ ,եթե դիվերսանտները գլխիկոր փախել են՝թողնելով գերիներ,չէին լինի ի վիճակի գերի տանել իրենց հետ.մեկը լիներ իրենց տաներ,որ գերի չընկնեին: Հիմա խոսենք գերևարված դիվերսանտներից: Ժնևյան կոնվենցիայով արգելվում է ռազմագերիներին նկարահանել ֆոտո և տեսա խցիկներով,տարածել նրանց նկարները և ցուցադրել նրանց հեռուստատեսությամբ: Մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, որ Ադրբեջանը թքած ունի Ժնևի կոնվենցիայի վրա և անգամ հայ ռազմ, ագերիներին իրենց առաջին ալիքով է ցույց տալիս,մի բան էլ հարցազրույց է վերցնում: Միջազգային հանրություն կոչվածը ծպտուն չի հանում նրանց այդ արարքի հետ կապված,եկել է ժամանակը,որ մենք էլ նույնը անենք: Պետք է գերի դիվերսանտներին ցուցադրենք հեռուստատեսությամբ և ամբողջ աշխարհին ցույց տանք, ներկայացնենք իրականությունը. առաջին անգամ ապացույց ունենք, կենդանի դիվերսանտներ ենք բռնել և պետք է ապացուցենք աշխարհին ով են ադրբեջանցիները,իսկ այս անգամ զոհված դիվերսանտ չէ,որ ասեն հայերն են մեր դիրքերում նրան սպանել: Ամենավերջում կարող ենք դեմքը ցույց չտալ՝ցուցադրել նրանց փաստաթղթերը և նրանց հարցաքննությունը:

 

Տիգրան Մկրտչյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին