Տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաներում, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ապօրինի որսորդության դեմ իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Արենի գյուղից Խաչիկ գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ից աջ 500 մ հեռավորությամբ գտնվող «Կապի գլուխ» կոչվող հանդամասում հայտնաբերել են ապօրինի որսացած բեզոարյան այծ` հրազենային վնասվածքով:
Անդրադառնալով կատարվածին` երգչուհի Սոնա Շահգելդյանը, ֆեյսբուքյան իր էջում բնապահպաններին կոչ է արել հետամուտ լինել բեզոարյան այծի ապօրինի որսի բացահայտմանը. «Կոչ եմ անում բնապահպաններին` այսպես չթողնել այս ամենը, ամոթ է»,- գրել է երգչուհին: