▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետություններ, որոնք չեն ճանաչել Արցախի ԱԺ ընտրությունները.«Ժողովուրդ»

Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, ասվում է մեր հարեւան Վրաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարությունների  տարածած  հայտարարությունների մեջ:

Ինչպես նշում է Վրաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» խորհրդարանական ընտրությունների անցկացումը «միջազգային իրավունքի լուրջ խախտում է»: Միեւնույն ժամանակ հատուկ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, թե ԼՂ հակամարտության կողմերը կշարունակեն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրել:

Ուկրաինան եւս չի ճանաչել ԼՂ խորհրդարանական ընտրությունները՝ դրանք անվանելով ապօրինի: Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ընտրությունների արդյունքները չեն կարող ունենալ օրինական հետեւանքներ»,- նշվում է հայտարարության մեջ: Գերատեսչության մամլո ծառայությունից հայտնել են նաեւ, որ Ուկրաինան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ԱՄՆ-ն հայտարարել էին քվեարկության արդյունքները չճանաչելու մասին:

Թուրքիան եւս հայտարարել էր, որ մայիսի 3-ին կայացած Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները «լեգիտիմ չեն»:

Այս պատկերը վկայում է այն մասին, որ Հայաստանը եւ Արցախը արտաքին PR-ի հարցում դեռ լուրջ անելիքներ ունեն: Մենք աշխարհին ապացուցելու եւ ներկայացնելու շատ բաներ ունենք, այնպես որ, դիվանագիտական կորպուսը պետք է լծվի ակտիվ աշխատանքի:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին