▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետոն կործանում ազերիների ՍՈՒ-25-ը. Բացառիկ տեսանյութ

 

Տեսանյութում`ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանը`Պետոն, կործանում ազերիների ՍՈՒ-25 ինքնաթիռը:

Պետոն եղել է առաջին հայ կամավորական խմբերի կազմակերպիչներից, ովքեր զգալով օրհասական պահը՝ աճապարեցին Արցախ, զենքը ձեռքներին կանգնեցին ազերական հրոսակների հեղեղի առաջ, սեփական արյամբ ամրագրեցին ազգի լինելության գաղափարը։

Ծնվել է 1964թ. հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում օր օրի ահագնացող հուզումների զանգվածային ցույցերի ակտիվ մասնակից էր։

Բայց երբ օղակը սկսեց սեղմվել «Ազատության կղզյակի» շուրջ, նա որպես կամավոր եկավ Արցախ։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Շուշիի առանձնակի գումարտակի փոխրամանատարը ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի գրավման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն: Զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին, Քելբաջարում, երբ նոր էր լրացել նրա 30 տարին ։ 1996 թ-ին` հետմահու, ԼՂՀ-ի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշան` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին