▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փեթակ» և «Սուրմալու» տոնավաճառները կտեղափոխվեն.«Ժողովուրդ»

«Աբովյան քաղաքի հարևանությամբ կառուցված «Առինջ մոլ»–ը շարունակում է ընդլայնվել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ առևտրի կենտրոնի տարածքում շինարարական նոր աշխատանքներ են սկսել՝ նոր վաճառակետեր սարքելու համար։ Շրջանառվոդ լուրերի համաձայն՝ ընդլայնման նպատակը Երևանի «Փեթակ» և «Սուրմալու» կոչվող տոնավաճառների, ինչպես նաև Գնունիի շուկայի շատ աշխատակիցներին «Առինջ մոլ» տեղափոխելն է։ Հիշեցնենք, որ այս առևտրի կենտրոնը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

 

Առևտրի կենտրոնի աշխատակիցներին ասվել էր, որ դեկտեմբերի 10-ին տեղի կունենա պաշտոնական բացումը։ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձեցինք պարզել, թե ինչ ընդլայնման մասին է խոսքը։ «Շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, ու գիտեմ, որ այնտեղ լինելու են մոտ 500 առևտրականներ, լինելու են հիմնականում տնտեսական, շինարարական ապրանքներ։ Իսկ կոնկրետ որ առևտրի կետերի առևտրականներն են այնտեղ իրենց ապրանքն իրացնելու, նման տեղեկություն չկա»,– պատասխանեց Տոնոյանը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին