Կրեմլը համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարության հետ․ կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում ՀՀ ինքնիշխանությանը, РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ՀԱՊԿ-ը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը․ մենք համբերատար կհասցնենք այս դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը»,- հավելել է նա։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն այսօր հայտարարել էր հետևյալը․ «ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ այն չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորությունները, այլև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ-ի անվտանգության, հետագա գոյության և ինքնիշխանության համար»։ |
Պեսկովի սարկազմով պատասխանը Փաշինյանին․․․Մենք համբերատար կհասցնենք այս դիրքորոշումը․․․
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet