«Երեկ Գյումրիում շարունակվեց Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեցին նրա ծառայակիցների նախաքննական ցուցմունքները, որոնց համաձայն՝ Պերմյակովը ոչ մի բանով աչքի չի ընկել և չի տարբերվել մյուսներից։ Մինչդեռ նրան կասկածում էին նաև սատանայապաշտության մեջ, սակայն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը երեկ մեզ ասաց. «Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովի սատանիստ լինելու վարկածը չի հիմնավորվում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։