▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովի պատժի կրման հարցում վերջնական համաձայնության են եկել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել: Ըստ  այդմ, մինչեւ դատավարության ավարտը եւ Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ-ի` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Իսկ դատավճռի ուժի մեջ մտնելուց  հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին եւ իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում: Հիշեցնենք, որ Պերմյակովի գործը ՀՀ իրավապահներին հանձնելուց հետո, երբ արդեն հստակ պարզ դարձավ, որ նրա դատավարությունը տեղի է ունենալու ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, միակ չլուծված հարցը մնացել էր այն, թե դատավարությունից հետո նա որտեղ է կրելու պատիժը: Ինչպես պարզեցինք՝ այս հարցը եւս փաստորեն լուծվել է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին