▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ե՞ւս «քվեարկել են».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խմբագրություն էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը եւ ասում էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլեւ դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության։

Մեր զրուցակիցը վրդովված էր. «Սենց սրբապղծություն Գյումրին չէր տեսել՝ գոնե անմեղ զոհերին խնայեին»։ Քանի որ քվեարկության ցուցակները մատչելի չեն, մենք հնարավորություն չունեինք այս տեղեկությունն ստուգել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին