Հայաստանից մաքսանենգ եղանակով ծխախոտի արտահանման հետ կապված բացի Միքայել Մինասյանի պնդումներից այլ որեւէ փաստարկ, որեւէ հիմնավորում առկա չէ:
Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ ՊԵԿ-ը ներգրավված է մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու գործարքներում, մասնավորապես, ՊԵԿ նախագահի տեղակալներից Շուշան Ներսիսյանը:
«Տիկին Ներսիսյանի կամ Փաշինյանների ընտանիքի՝ նշված գործընթացում ներգրավված լինելու տեղեկություններն ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ ու հիմնավորում ուղղակի չկա»,-պարզաբանել է Էդվարդ Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև՝ Բանակում չեմ ծառայել. եղել եմ զինապարտ, բայց երեխաներ ունենալու փաստով ստացել եմ տարկետում. ՊԵԿ նախագահ