▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուն և փլուզում՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գործող բացօթյա սրճարանում․ կան վիրավորներ

Թարմացված․ Հոկտեմբերի 21-ին, ժամը 17:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/6 հասցեում գտնվող սրճարանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Քանդվել են սանհանգույցի և խոհանոցի կախովի առաստաղը՝ 8 քմ, շինության ետնամասի արտաքին պատը՝ 4 քմ: Տուժածներ Ա․ Ս․-ն (ծնված 1974 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Ս․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են տարածքը:

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բժիշկների հերթապահ խմբերը 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել 2-ին՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում պայթյուն է տեղի ունեցել և փլուզում: 

Առաստաղի բավականին հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է:

Տարածքը գազաֆիկացված չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին