▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուն և հրդեհ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ

«Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ այսօր՝ օգոստոսի 17-ին, պայթյունի ձայն է լսվել: Ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ»-ի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել եւ պայթյունի ձայն լսվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց 3-րդ նրբանցքի՝ Հ.Ա.-ին պատկանող տարածքում հրդեհի երկու օջախ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել եւս երեք մարտական հաշվարկ: Հրշեջներին հաջոցվել է արագորեն մեկուսացնել եւ մարել կրակը: 

Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, իսկ երկրոդ օջախում այրվել է խոտածածկ տարածք` 400 ք.մ. մակերեսով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին