Բագրատ Սրբազանը եռօրյա այցով մեկնել է Սյունիք՝ տարբեր համայնքներում հանդիպումներ ունենալու։ Նա կայցելի Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի քաղաքներ, կբարձրանան նաև Խուստուփ լեռը։ «Մեդիահաբ»-ը հետաքրքրվել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանից, թե պատրաստվո՞ւմ է դիմավորել Բագրատ Սրբազանին։ «Դե, հանդիպելու եմ, դիմավորելը ո՞րն ա, հանդիպելու եմ»,-ասել է նա։ Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իշխանությունները բացասաբար կարձագանքեն, Փարսյանն ասել է․ «Հիմա հանդիպման եմ, հետո խոսենք, էլի»։ Դիտեք նաև՝ *** *** *** *** Հնարավո՞ր է մարզպետը խոչընդոտի ձեր այցը, Սյունիքի դարպասների մոտ Բագրատ Սրբազանին հարցրեց լրագրողը․ «Ինչո՞ւ պետք է խոչընդոտի։ Մարզպետին ճանաչում եմ, ժամանակին շատ մտերիմ էր»,-ասաց Սրբազանը՝ հիշեցնելով Կիրանց կատարած այցը․ «Կիրանցում խոչընդոտածներին ասել եմ, մեր երկրում որևէ մեկի դիմաց, ներառյալ իմ, փակ դռներ չեն կարող լինել։ ԱԺ փակված դուռն էլ մենք չենք ցանկացել բացել»,-ասաց նա։ *** |
«Պատրաստվո՞ւմ եք դիմավորել Բագրատ Սրբազանին»․ լրագրողը՝ Կապանի համանքապետին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet