Ես անկեղծ չգիտեմ՝ ինչ գործողություններ են պետք, որ Հայաստանի ու իրաքյան եզդիների ցանկությունները համընկնեն, ու նրանք աստիճանաբար տեղափոխվեն այստեղ ապրելու:
Ու ես չգիտեմ՝ հիմա այս գրածս պոպուլիզմ է կամ այդպես է ընկալվելու, թե չէ, բայց ես պատրաստ եմ մի ընտանիքի իմ տանը հյուրընկալել ու հոգալ նրանց կարիքները՝ մինչև ոտքի կանգնեն:
Իմացողներ, մի բան արեք, կամ գիտեք՝ ասեք մենք անենք: Այսքան անսկզբունքային ու ոչ միանշանակ չի կարելի լինել ցեղասպանություն երևույթի նկատմամբ վերաբերմունքում: