Ցինիզմ և ծաղր․․․Արփինե Հովհաննիսյանի գրառումը՝ կից տեսանյութով․
Սիրելի հայրենակիցներ
Դիտելը պարտադիր է
Կոյուղաջրերի համար պատասխանատուն Վեոլիա ջուրն է, ուզում եք լուծում? ասում եմ ձևը` ոնց խնդիրը լուծեք: Կգրեք մեկնաբանությունում, կասեմ ինչ անեք:
Սպառողների պաշտպանության հանձնաժողովը դրսևորեց ցինիզմ ու ոտնահարեց բոլորի շահը: ՀՀ կառավարությունը շարունակում է փեշերը փռել Վեոլիա ջրի նկատմամբ: Ինչու՞․․․
Վեոլիան ասում է` հավաքական երևանցիներ ձեզ 23 ժամ ջուր եմ տվել, գոհ եղեք, Գյուղաբնակ քաղաքացիներ ձեզ էլ 20 ժամ եմ ջուր տվել, գոհ եղեք:


