▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, ԱՄՆ-ը զենք վաճառի իր դաշնակից Իսրայելի հակառակորդ պաղեստինցիներին

Սոչիում քիչ առաջ ավարտվել է Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումը:
Ռուսաստանի նախագահը մեր նախագահին ընդունել է ջերմ խոսքերով. «Կարիք չկա բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները. դրանք կրում են բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթ, ինչի մասին են խոսում նաև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի, Հայաստանի ղեկավարության վերջին որոշումները»:
Գուցե Սերժ Սարգսյանը չի հարցել իր զրուցակցին, սակայն հայ-ռուսական հարաբերությունների «ռազմավարական բնույթը» հատկապես պարադոքսալ է դառնում այն համատեքստում, որ Մոսկվան մեծաքանակ զենք է վաճառում մեր հակառակորդ Ադրբեջանին: Երևի դա անում է՝ հանուն հայ-ռուսական «ռազմավարական» գործընկերության:
Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, ԱՄՆ-ը զենք վաճառի իր դաշնակից Իսրայելի հակառակորդ պաղեստինցիներին....

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին