▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորներն ամսական 65 հազար դրամի «գյալաջի են անելու» սպառողների հաշվին. «ՉԻ»

«Պարզվում է, այս տարի բյուջեից մոտ 101 միլիոն դրամ է տրամադրվելու Աժ պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: «ՉԻ» - Եթե այս զումարը բաժանում ենք Աժ՝ պատգամավորների թվի վրա՝ ստացվում է, ոը ազգի ամեն ընտրյալ (ներառյալ Շմայսը) ամսական մոտ 65 հազար դրամ է ծախսում հեռախոսով խոսելու վրա, ինչն էլ, հաշվի առնելով միջին սակագները, կազմում է օրական մոտ 3 ժամ: Խնդիրը, սակայն, միայն դա չէ: Անարդարությունն այն է, որ այդ գումարը հավասարապես կարող է ծախսվել բոլոր պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար, այդ թվում՝ նաև նրանց, ում բառապաշարը 30 բառից չի անցնում: Փաստորեն մարդը կարող է իր առօրյա կյանքում ընդամենը 30 բառ օգտագործել, բայց ամսական 65 հազար դրամի «գյալաջի անել» սպառողների հաշվին»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Չորրորդ իշխանություն» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին