Խորհրդարանի նիստերից պատգամավորների բացակայության ստուգումներն ուղղված չեն կոնկրետ մեկի դեմ։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը։ Նրա խոսքով՝ ստուգվելու է 2014թ. աշնանային նստաշրջանում պատգամավորների հաճախելիությունը։ Պատգամավորները իրենց բացակայությունների համար հիմնավորումներ պետք է ներկայացնեն խորհրդարանի աշխատակազմին։ «Այնուհետեւ մենք կքննենք այդ տվյալները եւ կներկայացնենք արդյունքները»,- հավելել է Սահակյանը։
Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ներկայացրել Ծառուկյանը, եւ կապ ունեն արդյոք նրա բացակայությունները ձեռներեցության հետ, խոսնակը նշել է. «Ձեռներեցությամբ զբաղվելու հարցով ստուգումներն իմ իրավասություններից դուրս են։ Այդ հարցով զբաղվում է խորհրդարանի աշխատակազմը։ Թե կոնկրետ ինչ փաստաթղթեր է ներկայացրել Ծառուկյանը, ես տեղյակ չեմ. դրանք դեռեւս գտնվում են խորհրդարանի աշխատակազմի տնօրինության տակ։ Սակայն ստուգումները վերաբերում են բոլոր խմբակցությունների բոլոր պատգամավորներին եւ ուղղված չէ կոնկրետ մեկի դեմ»,- նշել է խոսնակը։
Նշենք, որ ՀՀ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելուն ուղղված քայլերին, վստահեցրեց, որ թե՛ ինքը, թե՛ իրենց քաղաքական թիմը փորձել են այնպես անել, որպեսզի լարվածություն չառաջանա խորհրդարանում և համագործակցություն լինի:
Նրա խոսքով՝ ստուգվելու է 2014թ. աշնանային նստաշրջանում պատգամավորների հաճախելիությունը։ Պատգամավորները իրենց բացակայությունների համար հիմնավորումներ պետք է ներկայացնեն խորհրդարանի աշխատակազմին։ «Այնուհետեւ մենք կքննենք այդ տվյալները եւ կներկայացնենք արդյունքները»,- հավելել է Սահակյանը։
Դիտարկմանը, թե Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությո՞ւնը, թե՞ բացակայություններն են մանդատից զրկելուն ուղղված քայլերի պատճառը, Գալուստ Սահակյանը նկատեց. «Ձեռնարկատիրական գործունեությունը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում չէ… Կներկայացվի, կքննարկվի, ձեզ էլ տեղյակ կպահվի, ուսումնասիրությունը բևեռված չէ, բոլոր խմբակցություններին է վերաբերում, քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Նախագահը ասել է այն մասին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքականությունից հասկացող ու գրագետ մարդիկ, սակայն ԱԺ նախագահն էլ չի փայլում իր գրագիտությամբ, վերջինս արձագանքեց.
«Գիտե՞ք դա ինչից է գալիս՝ ես ուսուցիչ եմ, բայց լավ ուսուցիչ չեմ եղել, դրա համար էլ Դուք այսօր այդ վիճակի մեջ եք»։