Ասես ավանդույթ են դառնում պետական որոշ պաշտոնյաների, պատգամավորների, հայտնի և անհայտ գործարարների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումները։
Ինչպես գրում է shamshyan.com-ն, այսօր՝ մարտի 12-ին, Սայաթ Նովա պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է կատարել, թե ինչպես է Ազգային ժողովի ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանին սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի 023 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան 30 րոպեից ավել կայանվել 2-րդ շարքում, ինչը խոչընդոտ էր ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների երթևեկության համար։
Կարծում ենք՝ Ճանապարհային ոստիկանությունը ոչ միայն վարչական պատասխանատվության կենթարկի պատգամավորի օրինախախտ վարորդին, այլև կհորդորի պատգամավորին, որպեսզի վերջինս հարգի իր իսկ կողմից ընդունված օրենքը, այն է՝ չպետք է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները։
Պատգամավորին սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան խախտում է երթևեկության կանոնները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet